«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է` ձու արտադրող ընկերությունների շրջանում սկսված խուճապը ամեն տարի էլ, ամանորի նախաշեմին, լինում է.
«Մի կողմը պնում է, որ մենք ձվի հարցում ինքնաբավ չենք, մյուս կողմին էլ, այսինքն` տեղական արտադրողին ձեռնտու է ձվի դեֆիցիտ. օգվտելով այդ փաստից` իրենց ապրանքն ավելի թանկ կիրացնեն: Միշտ էլ տոներից առաջ` Ամանոր, Սուրբ Զատիկ, ունեցել ենք ներկրում, սա հարմար բիզնե՞ս է մի քանի հոգու համար, թե՞ ներկայացված ձվի դեֆիցիտի բացի լրացում, պետք է պարզաբանեն տեղական արտադրողները»,- ասում է Բաբկեն Պիպոյանը:
Նրա կարծիքով` շատ կարևոր է, թե ի՞նչ ձու է ներկրվում ՀՀ, ինչպե՞ս է վերահսկվում, ի՞նչ ցուցանիշների նկատմամբ է ստուգվում, և ՀՀ ներկրվող ձուն անվտանգության և որակի առումով համարժե՞ք է մեր տեղական արտադրանքին:
Պետք է մրցակցային դաշտ ստեղծել, դա ընդունելի է, բայց պետք է պահպանվեն վերը նշված նորմերը, համապատասխան ապրանք ներկրվի, կարծում է Բաբկեն Պիպոյանը: