Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ ամաչում է, իրեն հիշեցնում են փարիզյան մետրոյում իր թիմի երկրպագուների արարքի մասին: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Ես «Չելսիից» հեռացա 2007թ.-ին և վերադարձա ոչ հանուն այս մարդկանց: Ես ամաչում եմ, երբ լսում եմ տեղի ունեցածի մասին», — նշել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Չելսիի» այն երկրպագուները սևամորթ տղամարդուն չէին թույլատրել մուտք գործել փարիզյան մետրոյի վագոն:
Ռասիզմի դրսևորման այդ դեպքը տեղի էր ունեցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-«Չելսի» հանդիպումից առաջ: Հիշեցնենք, որ մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: