Ադրբեջանում նոր սկանդալ է սկսվել, ռուսական Yandex որոնողական կայքի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով. վերջինս «ովքեր են ադրբեջանցիները» հարցմանը պատասխանել է. «Ադրբեջանը հայերի, լեզգիների, պարսիկների հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է։ Այն ստեղծվել է հայերին լիովին ոչնչացնելու համար։ Ադրբեջանցիները հայտնվել են 1936 թվականին, մինչ այդ կոչվել են որպես անդրկովկասյան թաթարներ»,- ասել է ռոբոտը։
Պարզվել է, որ «Ալիսան» տվել է այն տեղեկատվությունը, որը եղել է Ադրբեջանի մասին բոլորի համար բաց թոփ հրապարակումներում։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այժմ արդեն, ադրբեջանական կողմի պահանջով, «ովքեր են ադրբեջանցիները» հարցմանը ի պատասխան՝ ռոբոտը «կարդում է» Վիքիպեդիայում Ադրբեջանի էջի տեղեկատվությունը։