Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն ապրիլի 11-ին. հաղորդում Interfax.az-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում նախագահական ընտրությունները նախատեսված էին 2018-ի հոկտեմբերի 17-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնի չէ Ադրբեջանի ղեկավարի որոշման պատճառը: Ալիևը նախագահական ընտրություններին կմասնակցի «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից:
Ըստ Սահմանադրության վերջին փոփոխությունների՝ երկրի ղեկավարը կընտրվի 7 տարի ժամկետով:
Ըստ «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի՝ «Ալիևը չի ցանկանում, որ նախընտրական շրջանը երկար տևի և կամայականորեն կրճատել է այն»:
Իսկ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին որոշումն անվանել է Իլհամ Ալիևի «հապճեպ որշում» և «ընտրովի վիրաբուժություն»՝ իր իշխանությունը ևս 7 տարով երկարաձգելու նպատակով: Ըստ նրա՝ նման որոշումը նպատակ ունի ընդդիմությանը գցել ցայտնոտի մեջ և սահմանափակել ընտրություններին նախապատրաստվելու ժամանակը: Այդ «հապճեպ» որոշման մեկ այլ պատճառ էլ նշվում է ներքին հակասությունների սրումը: