Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող սադրանքների պատասխանատվությունը դրել է Սերժ Սարգսյանի վրա, տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ալիևը որպես ասվածի օրինակ է բերել անցած տարի Փարիզում իր և Սերժ Սարգսյանի հանդիպումից երկու շաբաթ անց Լեռնային Ղարաբաղում սկսված զորավարժությունները, որոնց ընթացքում Ադրբեջանը հայկական ուղղաթիռ վայր գցեց: