տուն Քաղաքական Միջազգային Ալիեւը եւ Մադուրոն քննարկել են համագործակցության ուղղությունները

Ալիեւը եւ Մադուրոն քննարկել են համագործակցության ուղղությունները

93
0

BaquԱդրբեջանի եւ Վենեսուելայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Նիկոլաս Մադուրոն Բաքվում քննարկել են համագործակցության ուղղությունները: «Թրենդ»-ը հայտնում է որ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե իր այցն Ադրբեջան երկկողմանի կապերի զարգացման ճանապարհ կհարթի:

Կողմերը քննարկել են առեւտրի, ներդրումների, էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Զրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել ՕՊԵԿ անդամ եւ այդ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների միջեւ համագործակցության հարցերի վերաբերյալ՝ համաշխարհային շուկայում նավթի գների կայունացման տեսանկյունից:

Բանակցությունների արդյունքում ստորագրվել է 3 համաձայնագիր: Երկու երկրների նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել, իսկ ԱԳ նախարարները՝ ԱԳ նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի վերաբերյալ հուշագիր:

Նրանք նաեւ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել  դիվանագիտական, ծառայողական եւ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար վիզայի պահանջից ազատելու մասին: