Alibaba առցանց խանութի հիմնադիր Ջեք Ման կարող է գլխավորել Չինաստանի ամենահարուստ մարդկանց միլիարդատերերի ցուցակը Hurun Rich List-ի վարկածով: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը:
Hurun Rich List վերլուծական ընկերության տվյալներով` Մայի և նրա ընտանիքի կարողությունը Alibaba-ի բաժնետոմսերի վաճառքի հանելուց հետո կազմում է 25 մլրդ դոլար: Նախորդ տարվա առաջատարը Վան Ցզյանլին էր, ով ներկայում ունի 24,2 մլրդ դոլար: