տուն Լուրեր Ալեն Սիմոնյանը «երկուս» նշանակեց Հովհաննես Թոքմաջյանին (լուսանկար)

Ալեն Սիմոնյանը «երկուս» նշանակեց Հովհաննես Թոքմաջյանին (լուսանկար)

113
0

Երեւանի ավագանու երեկ կայացած նիստում «Ելք» դաշինքը դժգոհել է քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքից: Հանձնաժողովի նախագահը Հովհաննես Թոքմաջյանն է՝ Ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտորը: Բանն այն է, որ  քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովում  Հովհաննես Թոքմաջյանը օրակարգի հարցերը  ըստ կանոնակարգի չի քննարկում եւ դակիչ հանձնաժողովի  դեր է կատարում: Ավագանու «Ելք» դաշինքը 3-4 ելույթ ունեցավ եւ  դժգոհեց հանձնաժողովի նախագահի  այս  մոտեցումից: Ի պատասխան Թոքմաջյանը գեղարվեստական գրականությունից մեջբերումեր արեց, մասնավորապես, նա ցիտում էր Բուլգակովի «Շան սիրտը» վիպակի հերոս Շվոնդերի խոսքը  եւ Մարկ Զախարովի ֆիլմից Մյունհաուզենի բառերը:

Նիստի վերջում  ավագանու «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը դիտողություն արեց Հովհաննես Թոքմաջյանին.  «Պարոն Թոքմաջյան, այսպիսի գործելաոճն անընդունելի է: Դուք ձեր գործելաոճով, արդարացումներով նմանվում եք Ֆեոդոր Ռեշետնիկովի  Опять двойка կտավին»:

 

նկար

Սոնա Դավթյան