տուն Լուրեր Ալեն Դելոնի 82-ամյակն է (ֆոտոշարք)

Ալեն Դելոնի 82-ամյակն է (ֆոտոշարք)

190
0

1447054329_048463_33

Այսօր ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1935-ի նոյեմբերի 8-ին՝ Փարիզում, Ֆրանսիա: Նա կինոյի և թատրոնի դերասան է, պրոդյուսեր, սցենարիստ։ Կինոաստղը համարվում է 1960-1980-ականների «սեքս խորհրդանշան»։

Արդեն 23 տարեկան հասակում Դելոնը հասել էր մեծ փառքի և հաճախ համեմատվում էր ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ՝ երբեմն կոչվելով «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»:

Դելոնը մեծ ճանաչում է ձեռք բերել «Պայծառ արևի վրա», «Ռոկկոն և իր եղբայրները», «Ընձառյուծ» ֆիլմերի շնորհիվ, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «Տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա է: