տուն Լուրեր Ալեքսանդր Արզումանյանը Դանիայում ՀՀ դեսպան է նշանակվել

Ալեքսանդր Արզումանյանը Դանիայում ՀՀ դեսպան է նշանակվել

68
0

117383

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Աղաջանյանին ազատել Դանիայի Թագավորությունում եւ Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Հրաչյա Աղաջանյանին ազատել Դանիայի Թագավորությունում եւ Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն) է նշանակել Ալեքսանդր Արզումանյանին նշանակել: