«Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» խմբավորումների առաջնորդները համագործակցության շուրջ համաձայնության են եկել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով Սիրիայում սեփական աղբյուրներին:
Ահաբեկիչների պարագլուխների հանդիպումը կայացել է նախորդ շաբաթ հյուսիսային Սիրիայում: Ենթադրաբար՝ Հալեպից արևմուտք ընկած Աթարեբ բնակավայրում: Դրան մասնակցել է խմբավորումների շուրջ 7 բարձրաստիճան ներկայացուցիչ: Բանակցությունները տևել են 4 ժամ:
«Ահաբեկչական խմբավորումների առաջնորդները պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ թշնամանքն, ինչպես նաև ընդհանուր թշնամու դեմ պայքարում համագործակցություն հաստատել», — նշում է աղբյուրը:
Շեշտվում է, որ խմբավորումների գրոհայինները նախատեսում են միասնաբար հարձակումներ իրականացնել Սիրիայի հյուսիսի որոշ շրջաններում: