Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 00։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչը լսել է շան հաչոց և դուրս գալով տնից՝ նկատել է, որ ինչ-որ կենդանի փախչում է և ոչինչ չկասկածելով՝ նորից մտել է տուն, իսկ առավոտյան, երբ գնացել է անասնագոմ, տեսել է, որ 35 ոչխարներից 13-ին գայլը կամ գայլերը վնասել են, իսկ մեկին էլ՝ հոշոտել։
Պարզվել է նաև, որ նույն ժամանակահատվածում գայլը կամ գայլերը մտել են հարևանի անասնագոմ և այնտեղ գտնվող 35 ոչխարներից 10-ին հոշոտել է, իսկ 1 ոչխարի էլ՝ ամբողջությամբ կերել։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: