տուն Լուրեր Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը կբարձրացնի աղքատության շեմը.Կարեն Չիլինգարյան

Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը կբարձրացնի աղքատության շեմը.Կարեն Չիլինգարյան

116
0

karenchilingaryan

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Ակցիզային հարկի մասին» օրենքի խնդիրների և հետևանքների մասին. «Կառավարությունը օղու, ծխախոտի, ավտոգազի, վառելիքի աքցիզային հարկի դրույքաչափերի բաձրացումը բացատրում են նրանով, որ այդ ապրանքների գները անցած չորս տարիների ընթացքում աճել են, բայց դրույքաչափերը չեն բարձրացրել: Ինձ թվում է, որ հետո էլ նորից ապրաքնի գները կթանկացնեն, կասեն դրույքաչափն է բարձրացել, որ նորից ապրանքի գինը բարձրանա, էլի դրույքաչափ կբարձրացնեն և այսպես շարունակ»:

Չիլինգարյանի հավաստմամբˋգների բարձրացումը մեր երկրում կմեծացնի աղքատության թիվը.«Փաստորեն, ԵՏՄ-ին անդամակցելը բացի բացասականից, ոչ մի դրական բան չտվեց: Ես կարող եմ միայն բացասականները նշել, եթե դուք գիտեք որևէ դրական բանˋ ասեք: Գոնե ԵՏՄ-ում մենք էլ հնարավորություն ունենանք մեր պահանջները թելադրել: Թե չէ ԵՏՄ-ում ապրանքների գները թանկ են, բայց էնտեղ աշխատավարձն է բարձր, թոշակը, իսկ մեզ մոտ դա կբերի աղքատության շեմի բարձրացմանը»: