տուն Լուրեր Աջակցում եմ ՀԱԿ-ին, բայց Ծառուկյանի կողքին եմ. Խաչատուր Սուքիասյան

Աջակցում եմ ՀԱԿ-ին, բայց Ծառուկյանի կողքին եմ. Խաչատուր Սուքիասյան

92
0

Khachatur_Suqiasyan

«Ժամանակ» թերթը գրել էր, որ նախընտրական այս շրջանում ՀԱԿ-ը հայտնվել է բավական ծանր ֆինանսական վիճակում։ Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը օրերս Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին առանձին-առանձին հորդորել է ֆինանսապես աջակցել ՀԱԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժի ներկայությունը ԱԺ-ում իր համար կարևոր է։ Մեր տեղեկություններով՝ երկու գործարարներն էլ մերժել են Սերժ Սարգսյանին այն պատճառով, որ հենց նա չի թույլատրել իրենց առաջադրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, ինչի հետևանքով երկուսն էլ դուրս մնացին ընտրապայքարից։

Գործարար Խաչատուր Սուքիասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՀԱԿ-ին աջակցել և աջակցում է, քանի որ նրա հետ ճանապարհ է անցել:

«Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել: Սա է իրականությունը»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Մեր այն դիտարկմանը՝ նախընտրական այս փուլո՞ւմ էլ եք շարունակում աջակցել ՀԱԿ-ին, Խաչատուր Սուքիասյանը նկատեց. «Ես աջակցում եմ Կոնգրեսին ցանկացած հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց հետ ճանապարհ եմ անցել»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում