Airbus ընկերությունը տարին ավարտել է ոլորտի համար ռեկորդային ցուցանիշներով: 2013 թվականին եվրոպական ինքնաթիռաշինական ընկերությունը ստացել է 1503 պատվեր: Նրա պորտֆելում այս պահին կա 5559 ինքնաթիռի պատվեր, ինչը նշանակում է, որ ընկերությունն առնվազն 8 տարի գերբեռնված աշխատելու է նոր պատվերները կատարելու համար: Ընկերությունը զբաղեցնում է ինքնաթիռաշինական շուկայի ավելի քան 100 նստելատեղ ունեցող օդանավերի շուրջ 51%-ը:
Չնայած 12 տարի շարունակ արձանագրվող աճին, անցյալ տարի Airbus-ը պատվիրատուներին առաքված ինքնաթիռների քանակով զիջել է իր հիմնական մրցակից` ամերիկյան Boeing ընկերությանը: Տեղեկացնենք նաև, որ ներկայումս ամերիկյան ընկերության պատվերների պորտֆելը կազմում է 5080 օդանավ: