Ֆրանսիական Air France ավիաընկերության Boeing 777 օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյի «Խանեդա» օդանավակայանում: Ճապոնական Kyodo գործակալության տեղեկությունը փոխանցում է shantnews.am-ը՝ նշելով, որ օդանավում տեխնիկական խնդիրներ են առաջացել:
Օդանավում եղել է 300-ից ավելի ուղևոր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք Ճապոնիա էին ուղևորվում՝ մասնակցելու կայսր Նարուհիտոյի թագադրման արարողությանը:
Հաղորդվում է, որ տուժածներ չկան: Վայրէջքի ժամանակ օդանավի շասիներում ճնշման կտրուկ անկում է գրանցվել, սակայն ինքնաթիռը կարողացել է հասնել կանգառի վայր: