տուն Լուրեր Air Armenia–ի տնօրենը չի բացառում ռուսական ավիաընկերությունների կողմից դեմպինգը. tert.am

Air Armenia–ի տնօրենը չի բացառում ռուսական ավիաընկերությունների կողմից դեմպինգը. tert.am

118
0

57

Tert.am-ի հետ զրույցում Air Armenia–ի գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը չբացառեց, որ ինչ-ինչ դժվարությունները, որ ունեն իրենց ընկերությունում, կարող են պայմանավորված լինել ռուսական ավիաընկերությունների ինչ-ինչ քայլերով, սակայն հերքեց, որ դրանք այն աստիճան են, որ հնարավոր լինի խոսել ընկերության սնանկ ճանաչվելու մասին:

-Պարո՛ն Ավետիսյան, կայքերից մեկը տեղեկացրել էր, որ ընկերությունը շուրջ 5 միլիոն դոլարի պարտքեր ունի, հնարավոր է առաջիկայում սնանկ ճանաչվի, ինքնաթիռների ձեռքբերման հետ կապված էլ խնդիրներ ունի:
-Չգիտեմ ով է պատվիրատուն, արդեն երկրորդ անգամ ապատեղեկատվություններ են տարածվում: Երևի, իրենք ուրախանում են, որ մենք ունենք խնդիրներ … չգիտեմ՝ ով է անում:
-Փաստորեն, հաստատում եք, որ ունեք խնդիրներ:
— Մենք ունենք տեխնիկական խնդիրներ, մենք այսօրվա դրությամբ մեր A320 օդանավը Փարիզով մեկնել է Ամստերդամ, որտեղ պետք է կատարվի տեխնիկական սպասարկում՝ պլանավորված: Երկրորդ A320 օդանավը պետք է գնար տեխսպասարկման կարճ ժամկետով և երկրորդ օդանավը այսօրվա դրությամբ նորից գտնվում է իրենց մոտ, Դուբայում ես օդանավ չունեմ, ինչպես գրել են, և այդ երկրորդ օդանավը տեխզննում անցնելով՝ նորից կվերադարձվի հետ: Մյուս օդանավը 21 օր լինելու է այնտեղ, խնդիրն այն է, որ դա չնախատեսված էր և մեկ օդանավով մենք հնարավորություն չունենք ամբողջ չվացուցակը ապահովելու: Այդ իսկ պատճառով երկու թռիչք միացրել ենք իրար, կատարում ենք մեկ օդանավով: Այո, մենք ունենք խնդիրներ, և ես ստիպված եմ կողքի հարևան ընկերություններից ժամանակավոր օդանավ վերցնել, թռիչքները ապահովենք, մինչև իմ օդանավը հետ վերադառնա:
-Իսկ ֆինանսական խնդիրներ չունե՞ք:
-Ուրեմն՝ աշխարհում բոլոր ավիաընկերություններն ունեն ֆինանսական խնդիրներ, սակայն հաշվի առնելով, որ մեր շրջանառու միջոցները բավարար են, մենք մեր ֆինանսական խնդիրները լուծում ենք, սնանկության մասին խոսք լինել անգամ չի կարող:

Ես՝ ոչ որպես Air Armenia–ի գործադիր տնօրեն և բաժնետեր, այլ որպես հայ մարդ, խնդրում եմ՝ մի՛ մորթեք մեզ, որովհետև սեպտեմբերի 11-ից հետո մենք ոտքի չենք կարողանում կանգնել: Հիշեցնեմ՝ սեպտեմբերի 11-ին բոլոր լրատվամիջոցներով հայտարարվեց, որ սեպտեմբերի 21-ին մեր ընկերությունը դադարեցնում է գործունեությունը, քանի որ ունի պարտքեր ունի «Ռոսաէրոնավիգացիային»: Ինչը չէր համապատասխանում իրականությանը, և դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն եմ արել, սակայն, քանի որ այդ ապատեղեկատվությունը տարածվեց ողջ աշխարհով, տպագրել էր նաև ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, մենք կանխատեսում էինք, որ մինչև ամսի 21-ը ժողովրդի մոտ կլինի այդ խուճապը, սակայն թռիչքները կկատարվեն և այն կցրվի: Ինչպես տեսնում եք՝ թու-թու-թու առ այսօր կատարվում են թռիչքները:
-Իսկ որ ասում եք՝ նման ավիաընկերություն չկա, որ չունենա ֆինանսական խնդիրներ, արդյո՞ք դրանք չեք կապում ռուսական ավիաընկերությունների կողմից իրականացվող դեմպինգի հետ:
— Այո՛, այդ հայտարարությունները, կարող են կապված լինել մրցակիցների ինչ-որ քայլերի հետ, և այն նամակը, որ ես ստացել էի «Ռոսաէրոնավիգացիայից», շատ բարեխիղճ և բարեհամբույր նամակ էր, սակայն այն տեղեկատվությունը, որ տպագրվեց, իրոք, աբսուրդ էր: Եվ այն բերեց մեծ ֆինանսական խնդիրների, քանի որ մեր բոլոր դեբիտորները ձեռնպահ են մնում մեզ գումարներ վճարելուց, քանի որ ասում են՝ կարող է մենք թռիչքները չանենք, մենք ստիպված ենք լինելու ավիատոմսերի վերադարձ ապահովել: Եվ բոլորը միանգամից բոլորը միասին իրենց գումարները պահանջել՝ վախենալով, որ մեր ընկերությունը կարող է սնանկանա: Բայց մենք չենք սնանկանա, այո՛, կան խնդիրներ, որ մենք չենք կարողանում ապահովել մեր հասույթները ժամանակին ստանալ, որպեսզի վճարենք կրեդիտորների պարտքերը:

Մանրամասները՝ tert.am-ում: