տուն Հասարակություն Air Arabia ընկերությունը 14 մլրդ դոլար գումարի 120 Airbus A320 գնելու պարտավորագիր...

Air Arabia ընկերությունը 14 մլրդ դոլար գումարի 120 Airbus A320 գնելու պարտավորագիր Է ստորագրել

204
0

Արաբական Միացյալ Էմիրությունների Air Arabia լոուքոսթեր-ավիաընկերությունը Airbus կորպորացիայի հետ 14 մլրդ դոլար գումարի A320 120 ինքնաթիռների ձեռքբերման պարտավորագիր Է ստորագրել:

Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտնել Է ավիափոխադրողի ղեկավար Ադել ալ Ալին: «Նախատեսված Է, որ առաջին ինքնաթիռներն ավիաընկերությանը կմատակարարվեն 2024 թվականին»,-Էմիրությունների ընկերության ղեկավարի խոսքը մեջբերել Է Agence France-Presse-ը: Հայտարարությունը Air Arabia-ի նախագահ-գլխավոր տնօրենի կողմից լրագրողներին արվել Է Դուբայում ընթացող Dubai Airshow 2019 ավիասալոնում: Ավելի վաղ ԱՄԷ-ի Emirates ավիաընկերության ղեկավար Ահմեդ բեն Սայիդ ալ-Մաքթումը հայտնել Է 16 մլրդ դոլարով Airbus A350-900 50 ինքնաթիռների գնման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: