տուն Լուրեր ԱԻՆ-ը քաղաքացիներին կոչ է անում հնարավորինս քիչ գտնվել դրսում

ԱԻՆ-ը քաղաքացիներին կոչ է անում հնարավորինս քիչ գտնվել դրսում

73
0

qami-634x445

Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, որը կարող է վնասել ծառեր և շենքերի տանիքներ: ԱԻՆ-ը քաղաքացիներին կոչ է անում պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում:

Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում, 17-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, 17-ի ցերեկը,
18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 18-20-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 16-ին՝  կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: