տուն Լուրեր ԱԻՆ-ը հունիսմեկյան տոնական միջոցառումը՝ Ազատության հրապարակում

ԱԻՆ-ը հունիսմեկյան տոնական միջոցառումը՝ Ազատության հրապարակում

125
0

Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպվել է տոնական միջոցառում: Միրջոցառմանը ներկա էին ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները:

ԱԻՆ-ից հայտնում են, որ Ազատության հրապարակում տոնական օրվա մեկնարկն ազդարարվե« է ՀՀ ԱԻՆ փողային նվագախմբի կատարումներով: Երեխաների համար կազմակերպվել են նաև խաղեր, կավճանկարչության դասեր: Միջոցառման երկրորդ հատվածում փոքրիկ հերոսներին ողջունելու էին եկել հեքիաթների և սիրված մուլտֆիլմերի հերոսները, ինչպես նաև Բոլիկ և Լոլիկ ծաղրածուները:

Փոքրիկ Անին նշել է, որ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ աշխարհի բոլոր մանուկներին ցանկանում է առողջություն և երջանկություն:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանները: Նրանք «Աղետիկ» բեմականացմամբ երեխաներին ներկայացրել են «911» ծառայության և աղետներին դիմակայելու պատրաստվածության կարևորությունը: