տուն Հասարակություն Բժիշկ ԱՀԿ-ն կոչ է անում հարկ սահմանել քաղցր ըմպելիքների համար

ԱՀԿ-ն կոչ է անում հարկ սահմանել քաղցր ըմպելիքների համար

127
0

New-study-Just-TWO-cans-of-soft-drink-a-day-increases-risk-of-liver-disease-680x340

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել պետություններին հարկ սահմանել քաղցր ըմպելիքների համար՝ արժեքի առնվազն 20%-ի չափով: Այս մասին ասված է ԱՀԿ-ի զեկույցում:

Ըստ զեկույցի՝ նման քայլը կնպաստի բնակչության շրջանում ճարպակալման, շաքարախտի և կարիեսի զարգացման դեպքերի նվազեցմանը:

ԱՀԿ տվյալներով՝ մեծահասակ մարդը կարող է օրական օգտագործել մոտ 12 գդալ շաքարավազ, ոչ ավելի, իսկ մեկ բաժակ քաղցր ըմպելիքը պարունակում է մինչև 19 գդալ շաքարավազ: