տուն Քաղաքական Միջազգային ԱՀԿ-ն էբոլայով վարակման երկու նոր դեպք է գրանցել Գվինեայում

ԱՀԿ-ն էբոլայով վարակման երկու նոր դեպք է գրանցել Գվինեայում

92
0

ebolaԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը Էբոլա վիրուսով վարակման երկու նոր դեպք Է գրանցել Գվինեայում, տեղեկացնում է Reuters գործակալությանը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ դեպքերից մեկն արձանագրվել Է Ֆորեկարիա քաղաքում, մյուսը՝ մայրաքաղաք Կոնակրիում:

Հոկտեմբերի 14-ին միջազգային կազմակերպությունը հայտնել Էր, որ անցած երկու շաբաթվա ընթացքում Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվելու ոչ մի նոր դեպք չի գրանցվել:

Համաճարակի ընթացքում աշխարհում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահացել Է 11 հազար 312 մարդ, վարակվել են եւս 28 հազար 490 բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: