տուն Լուրեր Ահազանգ՝ գերեզմանատան մոտակայքից

Ահազանգ՝ գերեզմանատան մոտակայքից

143
0

գերեզման

Նոյեմբերի 12-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում՝ գերեզմանատան մոտակայքում, «Khodro Samand» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Khodro Samand» մակնիշի 16 LL 424 պետհամարանիշով ավտոմեքենան: