ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ այսօրվա ահաբեկիչները գերագնահատում են իրենց հնարավորությունները և սպառնալիք չեն ներկայացնում երկրի համար: Այս մասին Բարաք Օբաման հայտարարել է ամերիկյան Macdil ավիաբազայում իր ելույթի ժամանակ. հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
«Այսօրվա ահաբեկիչները կարող են սպանել անմեղ մարդկանց, բայց նրանք իրական սպառնալիք չեն ներկայացնում մեր երկրի համար, և պետք չէ սխալներ անել ու գերագնահատել նրանց, ինչպես նրանք են դա անում»,- ասել է Օբաման:
ԱՄՆ-ի նախագահը նաև ընդգծել է, որ հնարավոր չէ հասնել ահաբեկչության նկատմամբ համապարփակ հաղթանակի, ուստի ԱՄՆ-ը պետք է ամբողջ ժամանակ զգոն լինի: