Եգիպտոսի երկու քաղաքների քրիստոնեական եկեղեցիներում պայթյուններ են որոտացել. ահաբեկչություններն իրականացվել են Թանթայում և Ալեքսանդրիայում, որի հետևանքով զոհվել են առնվազն 42 ղպտի քրիստոնյաներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Թանթայում զոհվել է 29 մարդ, Ալեքսանդրիայում՝ 13-ը: Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել եկեղեցիների ներսում, որտեղ պատարագներ են մատուցվել Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին:
«Այս ահաբեկչությունն ուղղված է մեր հայրենիքի դեմ` և՛ քրիստոնյաների, և՛ մահմեդականների»,- ասել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: