տուն Լուրեր Ահաբեկչություն Լիբիայում. կան տասնյակ զոհեր

Ահաբեկչություն Լիբիայում. կան տասնյակ զոհեր

125
0

Լիբիայի Բենգազի քաղաքի մզկիթի մոտակայքում ականապատ ավտոմեքենաներ են պայթել. ահաբեկչության հետևանքով զոհվել է 41 մարդ, հաղորդում է Ria.ru-ն:

Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է այն պահին, երբ հավատացյալներն աղոթքից հետո դուրս են եկել մզկիթից. կա ավելի քան 80 վիրավոր:

Նշվում է նաև, որ տուժածների շարքում է լիբիական հակահետախուզության ղեկավար Մահդի Ֆալահը: