տուն Քաղաքական Միջազգային Ահաբեկչության վտանգի պատճառով Ֆրանսիայում չեղյալ է հայտարարվել ծաղրանկարիչների միջազգային ֆորումը

Ահաբեկչության վտանգի պատճառով Ֆրանսիայում չեղյալ է հայտարարվել ծաղրանկարիչների միջազգային ֆորումը

81
0

3963351

Ֆրանսիայում ահաբեկչության վտանգի պատճառով չեղյալ է հայտարարվել ծաղրանկարիչների միջազգային ֆորումը, հայտնում է Indiana Express-ը:

Համաժողովը պետք է տեղի  ունենար Կան քաղաքի Մեմորիալ թանգարանում, որը երկրի երկրորդ ամենամեծ թանգարանն է` նվիրված Երկրորդ աշխարհամարտին:

«Հանդիպումը տեղափոխվում է: Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկի կյանքը վտանգի ենթարկվի` ո՛չ ծաղրանկարիչների, ո՛չ հասարակության, ո՛չ թանգարանի աշխատակիցների»,- նշել է թանգարանի տնօրեն Ստեֆան Գրիմալդին:

Նա նաև նշել է, որ հունվարին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի արդյունքում սպանվեցին Charlie Hebdo ամսագրի թղթակիցներ ու ծաղրանկարիչներ, թանգարանի ինտերնետ կայքը արդեն 6 անգամ ենթարկվել է հաքերային հարձակումների: Հարձակումներից մեկի ժամանակ կայքում հաղորդագրություն էր թողնվել, որ իրենք` ահաբեկիչները, Թունիսից են:

«Բացի այդ մի շարք ծաղրանկարիչների մոտ վախի զգացում կար Կոպենհագենում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունից հետո»,- եզրափակել է Գրիմալդին:

Ընդգծենք, որ

Հիշեցնենք, որ  նախորդ օրերին էլ անհայտ չարագործներ գիշերային պայմաններում Փարիզի երկինք էին բաց թոցնում միաժամանակ մի քանի անօդաչու սարքեր: Նման դեպքեր գրանցվել են նաև ԱՄՆ դեսպանատան շրջակայքում, Պառլամենտի և Էյֆելյան աշտարակի մոտակայքում:

Հիշեցնենք, որ համապատասխանաբար 32 և 34 տարեկան Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հունվարի 7-ին ներխուժել էին Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն և կրակ բացել: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: