տուն Լուրեր Ահաբեկչական հարձակում Քաբուլում. կան տասնյակ զոհեր (տեսանյութ)

Ահաբեկչական հարձակում Քաբուլում. կան տասնյակ զոհեր (տեսանյութ)

110
0

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում զինված գրոհայինները ներխուժել են Intercontinenal հյուրանոց. ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի 6 քաղաքացի: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:

Հաղորդվում է, որ զոհերի թվում են մեկական քաղաքացիներ Գերմանիայից, Հունաստանից և  Ղազախստանից: Նշվում է, որ իրավիճակը չի հաջողվել վերահսկողության տակ առնել 18 ժամ, այդ ժամանակահատվածում լսվել են կրակոցներ և պայթյուններ:

Աֆղանական ավիափոխադրող Kam Air ավիաընկերությունից հաղորդել են, որ  սպանվել է նաև ընկերության մի քանի աշխատակից, մի քանիսի ճակատագիրն էլ առայժմ անհայտ է:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: