2020 թ-ին ՀԱՊԿ քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը՝ Ստանիսլավ Զասը: Այսօր լրագրողները ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին հարցրին՝ ինչպիսի՞ն դիրքորոշում է հայտնելու ԱԳ նախարարը Բիշքեկում: Աննա Նաղդալյանը հստակեցրեց՝ մենք կարող ենք ենթադրել, որ Զասը կնշանակվի, բայց չենք կարող պնդել: «Քանի դեռ չկա որոշում, մենք կարող ենք ենթադրել՝ ինչ զարգացումներ լինեն ՀԱՊԿ-ում»,- մանրամասնեց ԱԳ նախարարի խոսնակը:
Աննա Նաղդալյանն ասաց, որ Բիշքեկում քննարկվելու է ՀԱՊԿ քարտուղարի հարցը: