ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցում ասաց, որ Ֆրանսիայի նախագահը հաստատել է՝ Բաքվին չի վաճառվի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: «Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան հետամուտ լինի այս հարցում եւ ձեռնպահ մնա որեւէ համագործակցությունից Ադրբեջանի հետ, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը»,- ասաց ԱԳՆ խոսնակը: