Օրեր առաջ աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Այցի ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Ռուսական «Կոմերսանտ»-ն, անդրադառնալով Լավրովի այցին եւ Ղարաբաղի հարցին՝ գրել էր, որ հայկական կողմը պետք է վերադարձնի Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը, ինչի դիմաց Բաքուն, թեև պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցություններով: Այսօր Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը տեղյակ չէր՝ Լավրով-Նալբանդյան հանդիպմանն այդ հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ: