ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է:
Նման հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հրամանագրում մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ն»:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը քննչական կոմիտեի ղեկավար է նշանակվել ՀՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով: