«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, որ մի չափահաս տղամարդ Աջափնյակում՝ մասնավորապես 15 և 17 թաղամասերում, անհանգստացնում է երկու երիտասարդ աղջկա՝ հետապնդում է նրանց: Երբ աղջիկները փորձում են խուսափել նրանից եւ մտնում են առեւտրի կենտրոն, երիտասարդը նրանց ետեւից մտնում է այնտեղ: Աշխատակիցների ջանքերը նրան այնտեղից դուրս հանելու ապարդյուն են: Տեսանյութը լայն արձագանք է ունեցել:
Araratnews.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությանը հարցրեց՝ ինչպե՞ս կարձագանքի այս տեսանյութին: «Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից տվյալ անձը մեկուսացվել է»,- տեղեկացրին ոստիկանությունից:
Նաև տեղեկացանք, որ երիտասարդն առողջական խնդիրներ ունի եւ տեղափոխվել է բժշկական հաստատություն: