տուն Լուրեր Աղետի գոտին չի հաղթահարվել (տեսանյութ)

Աղետի գոտին չի հաղթահարվել (տեսանյութ)

96
0

1988 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 11:41-ին, վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, ոչնչացվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:

29 տարի առաջ` դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին, պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Անցնող 29 տարիների ընթացքում Հայաստանի փոփոխվող իշխանությունները տարբեր խոստումներ հնչեցրեցին, վստահեցնելով, թե կարճ ժամանակում աղետի գոտի հասկացությունը կվերանա, սակայն շուրջ երեք տասնամյակ է` բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ապրել տնակներում: Անօթեւանություն, գործազրկություն:  Դեկտեմբերի 7-ը Հայաստանի իշխանությունների ամոթի օրն է:

Ինչո՞ւ իշխանությունները չկատարեցին իրենց խոստումները, եւ աղետի գոտի հասկացությունը շարունակում է լինել: Ներկայացնում ենք  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի տեսակետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Փայլակ Ֆահրադյան