տուն Լուրեր ԱԳ նախարարի հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ ավարտվել է

ԱԳ նախարարի հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ ավարտվել է

83
0

Ավարտվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Քիչ առաջ ավարտվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի բնույթը այնպիսին է, որ, բնականաբար, հանդիպումն ընթանում էր փակ ձևաչափով»,- գրել է Նաղդալյանը։