ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Արցախի հակամարտության մասին: Ինչպե՞ս է մեկնաբանում Զոհրաբ Մնացականյանը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի՝ «հակամարտության կարգավորման սկզբունքները հնացած են» արտահայտությունը: «Մասիս Մայիլյանն արտահայտվել է որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար: Մենք Արցախի իշխանությունների հետ աշխատում ենք»,- պատասխանեց Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ «Մենք աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման և բանակցության Արցախի մեր գործընկերների հետ, որը շատ նորմալ երևույթ է»,- ասաց կառավարության անդամը: