տուն Քաղաքական Միջազգային Աֆղանստանում ռմբակոծության հետևանքով բժիշկներ են զոհվել

Աֆղանստանում ռմբակոծության հետևանքով բժիշկներ են զոհվել

168
0

4E49F01A-845E-4021-B2DB-E9392AB01408_mw1024_s_n

Ինչպես տեղեկացնում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը` ՆԱՏՕ-ի աջակցությունը վայելող Աֆղանստանի կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև բախման համատեքստում Քունդուզ քաղաքի ռմբակոծության ժամանակ տուժել է նաև տեղի հիվանդանոցը, ինչի հետևանքով երեք 3 բժիշկ  է զոհվել, ևս 30-ը համարվում են անհետ կորած, հաղորդում է Euronews-ը:

Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «օդային հարձակում» է տեղի ունեցել, սակայն չի մասնավորեցվում, թե որ ուժերն են իրականացրել այն` ամերիկյան, թե աֆղանական:

ՆԱՏՕ-յի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միջադեպը հետաքննվում է: