Աֆղանստանի հյուսիային Մազարի Շարիֆ քաղաքում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել: Հայտնում է Interfax-ը` հղում կատարելով գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին:
Աղբյուրի տվյալով` ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենայով բախվել է հյուպատոսության շենքին: Ահաբեկչական հարձակման հետևանքով վիրավոր է առնվազն 100 մարդ: