Աֆղանստանի արևմտյան հատվածում ավիահարվածների հետևանքով առնվազն 9 խաղաղ բնակիչ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է 20-ի. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում անելով աֆղանական գործակալություններից մեկին:
Պայթյունները տեղի են ունեցել ուրբաթ՝ Ֆարահ գավառի Բալա Բուլուքի շրջանում: Տեղական հիվանդանոցի սանիտարական բաժնի ղեկավարը հայտնել է, որ զոհվածները երեխաներ են, իսկ վիրավորների թվում, որոնցից շատերի վիճակը ծանր է, կանայք կան: