Ամերիկյան Lockheed C-130 Hercules ռազմական ուղևորատար օդանավի կործանման հետևանքով 10 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Զոհերից հինգը զինվորական են, իսկ մյուս հինգը` քաղաքացիականներ, ովքեր պայմանագրային հիմունքներով աշխատում էին ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայում:
Պենտագոնից հաղորդում են, որ միջադեպն ուսումնասիրվում է, և որ օդանավի` թշնամու կողմից խոցված լինելու մասին տեղեկություններ չկան: