տուն Լուրեր Ադրբեջանում զինվոր է սպանվել

Ադրբեջանում զինվոր է սպանվել

190
0

DA38C179-FBF5-49FC-8E9E-BCCA8DBB5941_cx12_cy10_cw88_mw1024_s_n_r1

Ադրբեջանի սահմանապահ ծառայության զորամասերից մեկում փետրվարի 20-ին, ոչ մարտական պայմաններում զինծառայող է սպանվել, հաղորդում է contact.az-ը` հղում անելով սպանված Սանան Մեհթիզադեի եղբոր ֆեյսբուքյան գրառմանը:

Մեհթիզադեի եղբոր խոսքով՝ իր եղբայրը զոհվել է մարտական հենակետում, ծառայակից ընկերոջ արձակած գնդակից:

Սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը, սակայն, հայտնել է, որ տեղյակ չէ այդ միջադեպից: