Ադրբեջանում ներդրվելու է նոր համարգ, որը խրախուսելու է աղջիկների ծնունդը և պայքարելու է սելեկտիվ աբորտների դեմ։ Այս մասին գրում է 1news.az-ը։
«Եթե ինչ-որ ընտանիքում ծնվի երկրորդ աղջիկը, ապա նրա անունով կբացվի հաշիվ և կփոխանցվի մոտ 9 հազար դոլար», — հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Վուգար Բայրամովը։
Նրա խոսքերով՝ խրախուսման այս ձևն արդեն ամրագրված է ժողովրդագրական խնդիրների լուծման համար 2015-2020 թվականներին հատկացվող գումարների մասին օրենքում։