տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանում օտարերկրյա լրագրողներ են ձերբակալվել

Ադրբեջանում օտարերկրյա լրագրողներ են ձերբակալվել

120
0

журналисты1-330x240

Ադրբեջանում օտարերկրյա մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ բերման են ենթարկվել հավատարմագրման կարգը խախտելու պատճառաբանությամբ: Դրա մասին AzerTaj-ին ասել է նախագահ Ալիևի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը: Նա չի մանրամասնել, թե երբ են ձերբակալվել լրագրողները, քանիսն են և արդյոք նրանք կալանքի տակ են:

«Interaz, Euroaz հեռուստաալիքները, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Meydan TV կայքը և օտարերկրյա այլ լրատվամիջոցներ և դրանց աշխատակիցները, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, մինչև հիմա չեն պահպանել համապատասխան կանոնները և անօրինական գործունեություն են ծավալել երկրի ներսում», — ասել է Հասանովը:

Նա հավելել է, որ անկախ մասնագիտությունից, բոլոր օրինազանցների պատասխանատվության կենթարկվեն: