Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը վնասազերծել է մի խումբ անձանց, ովքեր ահաբեկչություն էին ծրագրել Բաքվում ընդդիմության հանրահավաքի ժամանակ. հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ հաղորդման՝ խմբավորումը, որը գլխավորել է Ադրբեջանի քաղաքացի Բախտիյար Ալեքբերովը, ենթարկվել է արտասահմանում գործող կրոնական ծայրահեղական ահաբեկչական կազմակերպության:
Պետական անվտանգության ծառայությունից հայտնում են, որ խմբավորումը պատրաստել է մի քանի պայթուցիկ սարք ու դրանք հոկտեմբերի 22-ին փորձարկել Լոկբատան բնակավայրում: