տուն Լուրեր Ադրբեջանում մտադիր են վերականգնել երկրի տարածքային «կուսությունը»

Ադրբեջանում մտադիր են վերականգնել երկրի տարածքային «կուսությունը»

117
0

imageգգ

Իսրայելում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր puerrtto.livejournal.com բլոգում հերթական գրառումն է կատարել՝ տեղադրելով Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալի ստորագրած մեղադրական եզրակացությունից երկու էջի լուսանկարները, որոնցից պարզ է դառնում, որ ադրբեջանցի պաշտոնյան մտադիր է վերականգնել իր երկրի «կուսությունը»:

Լապշինը գրել է. «Չէ, ես հասկանում եմ, որ ադրբեջանցի քննիչներն ու դատախազները շատ են տարվել բլոգեր Լապշինի «հանցագործությունների» հետաքննությամբ, դրա համար էլ թույլ են տվել վրիպակ: Սակայն, այսպես ասած, նրանց` «վերականգնենք կուսությունը» աչք է ծակում: Մի խոսքով, ում մոտ ինչը ցավում է, այդ մասին էլ խոսում է:

Սա դատախազությո՞ւն է, թե՞ կուսության վերականգնման կլինիկա` ես ձեզ եմ հարցնում: Բոլորին աշխատանքից հեռացնել` նշելով դա նրանց անձնական գործում: Լուսանկարել եմ Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի ստորագրած մեղադրական եզրակացության երկու էջը: Կարծում եմ, իմ մեկնաբանություններն ավելորդ են: Լավ, ուրախ առավոտ և լավ օր բոլորին»:

1600502_original 1600529_original