տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանում չեղյալ կհայտարարեն քաղբանտարկյալ Լեյլա Յունուսի փիլիսոփայության դոկտորի աստիճանը

Ադրբեջանում չեղյալ կհայտարարեն քաղբանտարկյալ Լեյլա Յունուսի փիլիսոփայության դոկտորի աստիճանը

89
0

cms-image-000003644

Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել դոկտորական աստիճանից զրկել քաղբանտարկյալ Լեյլա Յունուսին։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի տեղակալ Ջաբի Բահրամովը՝ Յունուսի դոկտորականը որակելով որպես «գրագողություն»։

«Ինձ հայտնի է, որ նա անամոթաբար արտագրել է երկու ռուս գիտնականի աշխատանքները՝ այդ գաղափարները ներկայացնելով որպես սեփականը։ Այդպիսով, փիլիսոփայության դոկտորի աստիճանը նրան անօրինական է շնորհվել։ Մենք պահանջելու ենք նրա գիտական աստիճանը չեղյալ հայտարարել», — ասել է Բահրամովը։

Հիշեցնենք, որ Յունուսը գտնվում է բանտում և հետապնդվում քաղաքական հայացքների համար։