տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանում բողոքի ակցիա են անցկացնելու

Ադրբեջանում բողոքի ակցիա են անցկացնելու

259
0

116719_src

«Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին հոկտեմբերի 6-ին ասուլիս կանցկացնի առաջիկա խորհրդարանական ընտրությունների թեմայով, հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Բացի այդ, կուսակցությունը որոշել է հոկտեմբերի 25-ին «Մեհսուլ» մարզադաշտում ցույց անցկացնել «Պահանջում ենք ազատ ընտրություններ» կարգախոսով:

«Մուսավաթը նաև քննադատել է վերջին օրերին Ադրբեջանի` Եվրասիական միությանն անդամակցելու մասին խոսակցությունները` պնդելով, որ այս ամենը հակասում է Ադրբեջանի անվտանգությանն ու սահմանադրությանը: