տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանն ու ԵՄ-ն պետք են միմյանց. Ադրբեջանի փոխարտգործնախարար

Ադրբեջանն ու ԵՄ-ն պետք են միմյանց. Ադրբեջանի փոխարտգործնախարար

126
0

116204_src

«Ադրբեջանն ու Եվրամիությունը միմյանց կարիքն ունեն, և որոշ ժամանակ հետո կողմերի միջև հարաբերությունները կվերականգնվեն»,- Trend գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը` մեկնաբանելով Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները  Եվրախորհրդարանի` վերջերս ընդունած Ադրբեջանին քննադատող բանաձևից հետո:

«Այս պահի դրությամբ գործընթացը սառեցված է, և պետք է սպասել: Հույս ունենք, որ հարաբերությունները կվերականգնվեն. առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի և ԵՄ միջև նման բան է տեղի ունենում»,- ասել է Մամեդգուլիևը:

Նա նշել է նաև, որ Եվրախորհրդարանի այս քայլը չի համապատասխանում կողմերի փոխհարաբերությունների ոգուն:

«Եվրախորհրդարանը ԵՄ-ի կառույցներից մեկն է միայն, և գործնականում շատ բան չի որոշում: Այնտեղ 600 պատգամավորներից միայն 300-ն է քվեարկել, որոնց մեջ կային մարդիկ, ովքեր ձեռնպահ են մնացել կամ դեմ քվեարկել բանաձևին: Սա խոսում է նրա մասին, որ Եվրախորհրդարանում կան ողջամիտ մարդիկ, և մենք պետք է աշխատանք տանենք նրանց հետ»,- ասել է ադրբեջանցին: