տուն Արցախ Ադրբեջանի զինուժը դիվերսիայի փորձեր է արել եւ կորուստներով հետ շպրտվել. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանի զինուժը դիվերսիայի փորձեր է արել եւ կորուստներով հետ շպրտվել. ԼՂՀ ՊԲ

106
0

12974370_1164863056891864_8901174543280363370_n_copy.thumb

Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:

Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Բացի դիվերսիոն ներթափանցման փորձերից, հակառակորդը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և պատրաստ են կանխարգելելու հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն` հասցնելով ցավոտ հարված: