տուն Լուրեր Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են խստացնել Ալիևին քննադատողների համար պատիժը

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են խստացնել Ալիևին քննադատողների համար պատիժը

95
0

Ինչպես գրում է minval.az-ը, Ադրբեջանի խորհրդարանի (Միլլի Մեջլիս) նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասկերովը նկատել է, որ մի խումբ անձինք անպարկեշտ վարք են դրսևորում սոցցանցերում՝ ոտնձգություններ կատարելով նախագահի վարած «անկախ քաղաքականության» դեմ, հայտնում է panorama.am-ը:

Նրա պնդմամբ՝ նախագահ Ալիևին զրպարտողները պետք է պատժվեն, և դրա համար անհրաժեշտ է կատարելագործել իրավական համակարգը:

«Այս խայտառակությանը պետք է վերջ դրվի: Այս մարդիկ պետք է հասկանան, որ չեն կարող քանդել մեր երկիրը: Նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի անվտանգության ու զարգացման երաշխավորն է, պետք է վերջ տալ մեր երկրի դեմ ուղղված «սևացնող» արշավին, դրա համար մենք պետք է կատարելագործենք մեր իրավական համակարգը»,- նշել է Ասկերովը:

Որոշ պատգամավորներ նաև նշել են, որ «որոշ շրջանակներ» փորձում են սադրանքների միջոցով Ադրբեջանը ներքաշել Մերձավոր Արևելքի երկրների ճգնաժամային վիճակի մեջ, և կոչ արել արտասահմանում Ադրբեջանի դեսպանություններին լրջորեն զբաղվել այդ հարցով: